Պաշտոնական
Ի գիտություն Ուկրաինայից ՀՀ վերադառնալ ցանկացողների
ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել նշյալ երկրների` Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ։ Աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ կոնտակտային համարներով և էլ․ փոստի հասցեով.