«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Արդեն  երկու օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը։ Նրանք արդեն իսկ մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տարածքում կուտակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Նշենք, որ գետի ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն. խմ ծավալ։ Թարթառի հունը փոխելու դեպքում կարող է ոռոգման նպատակով կիրառվող Սարսանգը ցամաքել։

«Գետի հունը փոխելը տեխնիկապես դժվար բան չէ, դա հնարավոր է։ Երբ փոքր ՀԷԿ–եր ենք կառուցում և շրջում ջրահոսքն ինչ-որ ուղղությամբ, դա նույնպես գետի հունի փոփոխման գործընթաց է, ուղղակի փոքր չափով։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ նույնիսկ փոքր միջամտության դեպքում արդեն իսկ էկոհամակարգի փոփոխություն է լինում»,–նշել է Զառաֆյանը։

Նրա խոսքով` գետը որպես այդպիսին առանձին բջիջ չէ, այն անպայման մտնում է մի գետային ավազանի մեջ, այսինքն` գետի հունը փոխելը կազդի ամբողջ ավազանի վրա։ Բացի այդ, վտանգի առաջ կհայտնվեն գետի ձկնաշխարհն ու բուսական աշխարհը, նաև ափամերձ հատվածների բուսական աշխարհը։ Բնապահպանը նշում է, որ գետի հունի փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ նաև հողային շերտի վրա` կարող է էրոզիա սկսել։

Մասնագետը նշել է` եթե Թարթառի հունը փոխելու փորձ նկատվի, պետք է հստակ գնահատական տրվի այդ ամենին, քանի որ սա ոչ միայն Սարսանգի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ (այն կդատարկվի։ Գետի հունը փոխելը լուրջ վնասներ կարող է պատճառել նաև Ադրբեջանի ինչպես օկուպացրած, այնպես էլ այլ տարածքներին։

«Հունի փոփոխմամբ գետի էկոհամակարգը կխախտվի, այսինքն` կկորցնենք այնտեղ եղած կենսաբազմազանությունը։ Չի կարելի գետի հունը փոխել` առաջնորդվելով քաղաքական խնդիրներով»,–ասել է Զառաֆյանը։

Նշենք՝ 220 կմ երկարությամբ Թարթառ գետն անցնում է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով: Թարթառի վրա կառուցվել էր Մադաղիսի ՀԷԿ-ը, որը նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։
 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում