«Իմնեմնիմի» փոդքասթ 245. Լևոն Զուրաբյան.«Այս իշխանությունը բարբարոսների ու վանդալների իշխանություն է» (տեսանյութ)
«Իմնեմնիմի» փոդքասթ 245
Հերթապահներ՝ Կարեն Քոչարյան, Ռուբեն Մելիքյան
Հյուրերը՝
Աստվածաբան Սարգիս Մելքոնյան,
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան (2:26:00-ից):
Հիշեցնենք՝ Երևանի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներին՝ ընդդիմադիր ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին:
Սամսոնյանը և Սաղաթելյանը ձերբակալվել էին նոյեմբերի 13-ին։ Antifake.am փաստերի ստուգման հարթակի գրասենյակում, որը հիմնվել և ղեկավարվում է Սամսոնյանի կողմից, ինչպես նաև Սաղաթելյանի տանը կատարվել են խուզարկություններ։ Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ «իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»։
Նշենք՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների վերաբերյալ»։
Նշենք, որ « «վիրավորական արտահայտությունը»՝ «Հետույք» բառն է...
Ավելի ուշ խուզարկություն է կատարվել փաստերի ստուգման և տեղեկատվական antifake.am կայքի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել:


