Ինչպես Հայոց ցեղասպանության հարցը արձանագրվեց Անկախության հռչակագրում
Նիկոլը եւ իր ենթակաները ճգնում են ամեն գնով հասարակությանը համոզել, որ Հայոց ցեղասպանության փաստի ընդգրկումը Հռչակագրում կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդմամբ։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։ Հիմնադիր նախագահը միակ անձն էր, որ մինչեւ վերջ պայքարեց դրա դեմ։
Պատմության խեղաթյուրումը ժխտելու նպատակով ստորեւ հրապարակում ենք ՀՀ ԳԽ պատգամավոր, հանրաճանաչ լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի հետեւյալ հրապարակումը.
«Ամենից երկարատեւ բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ։ Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական եւ դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ։ Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաեւ 6-7 պատգամավորներ։ Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը։ Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է։
Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ»։
Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, էջ 324
Լուսանկարում՝ Ռաֆայել Իշխանյանն է


