«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հեյդարի. Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին

Հեյդարի. Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին դիմելով Բաքվին՝ հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։

Իրանցի գեներալը  նաև շեշտել է, որ իր երկիրը  չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է  Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են։

Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։