Տարածաշրջան
Իրանի արտգործնախարարը հրաժարական է տալիս
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Զարիֆն այս մասին գրել է Instagram-ում:
«Շնորհակալ եմ Իրանի թանկագին ու քաջ ժողովրդին՝ մեծահոգության և իշխանություններին վերջին 67 ամիսների համար: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում՝ ծառայությունը շարունակելու անկարողության և ծառայության ընթացքում բոլոր թերությունների համար: Երջանիկ եղեք»,- գրել է Զարիֆը:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը նամակ է հղել նախագահ Հասան Ռոհանիին՝ խնդրելով Զարիֆին թողնել ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
Նախարարի հրաժարականի հարցը խորհրդարանականները քննարկելու են այսօր: