Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք, հայտնում է Discover24.ru-ն:
Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում: Հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր հետագայում ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:
Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ կրակի տակ է առնվել առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում:
Читать на русском