Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանը նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։
Նշենք՝ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։