«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Իրեն «միակ տղամարդ» հռչակածը առերեսվեց Մայր Հայաստանի հետ

Իրեն «միակ տղամարդ» հռչակածը առերեսվեց Մայր Հայաստանի հետ

Մոտ 20 տարի Հայ Ժողովուրդը փորձում էր ազատվել օկուպացիոն ռեժիմից,սակայն ապարդյուն: Հեղափոխությունը հաջողեց 2018 թ-ին, որովհետև դրանում ակտիվ դերակատարում ունեցան հայ կանայք:

Հայ կանայք հասկացան,որ իրենց զավակների արժանապատիվ ապրելու միակ ճանապարհը,դա օկուպացիոն ռեժիմի հեռացումն է և հեռացրին այն:

Իրական հայ կնոջ մարմնավորումը դա Մայր Հայաստանի արձանն է,որը վեր է խոյացած Հաղթանակի զբոսայգում:
Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը:Այն վեհ , ուժեղ, հաղթանակող, կռվող, հայրենիքը և ազգը պաշտպանող կնոջ իմաստ ունի:

Հեղափոխության պես ձգձգվող է նաև Ռոբերտ Քոչարյանի գործը:
Ռոբերտ Քոչարյանի գործի հիմնական տուժողները,դա մարտի 1-ի զոհերի մայրերն են և նրանց զավակների անդառնալի կորուստը:
Եվ պատահական չէր,որ Ռոբերտ Քոչարյանի գործը Աստծո կամոք մակագրվեց և վարույթ ընդունվեց Հայ կնոջ կողմից:
Տարբեր դատավորներ փորձեցին գոնե սկսել այդ գործի դատաքննությունը,բայց հայտնի պատճառներով այդպես էլ դա նրանց չհաջողվեց:

Այսօր Ռ.Քոչարյանի գործը վերջապես թևակոխեց դատաքննության փուլ:

Իրեն «միակ տղամարդ» հռչակածը առերեսվեց Հայաստանի սիմվոլ ՝ Մայր Հայաստանի հետ

Արտակ Գալստյան