«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Իշխանությունն առաջարկում է հանրային տրանսպորտում տեսաձայնագրություն իրականացնել

Իշխանությունն առաջարկում է հանրային տրանսպորտում տեսաձայնագրություն իրականացնել

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներն օրենքով ապահովել անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-draft.am -ում:

Նախագծում նշվում է, որ տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերը պետք է օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորություն ունենան:

«Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Պետք է ապահովվի, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա` 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին»,– ասված է նախագծում։

Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։