Ժիրայր Լիպարիտյան. «Հայաստանը պետք է նոր սխալներ չգործի»
Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ հիմա կարևոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելն այս պահին ճիշտ, արդյունավետ չի համարում:
«Հայաստանը պետք է ինքն իր համար որոշի` հնարավո՞ր է մինիմումը, և գործի այնպես, որպեսզի նոր սխալներ չգործենք: Նոր սխալներ գործելու կարելիությունը շատ-շատ մեծ է, եթե նույն մտայնությունը շարունակենք, ինչ կար պատերազմից առաջ, և այդ պարտությունները հավասարեցնելը, հաշտեցնելը լուրջ աշխատանք են պահանջում, բայց սկսելով այն բանից, որ իրատեսական պիտի լինի», նշում է Լիպարիտյանը:
Ստորև ներկայացնում ենք Ազատության հարցազրույյցը 1991-97 թվականներին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանի հետ.