Պաշտոնական
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում՝ ժողովրդավարության ամրապնդմանը աջակցելու համար, թվիթերում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին:
«Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի՝ պաշտպանելու խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում», - նշել է արտգործնախարարը: