«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի ուղղությամբ

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի ուղղությամբ

Կապան-Երևան ճանապարհին՝ Դավիթ Բեկից–Շուռնուխ գնացող հատվածում, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը  հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4–ին, ժամը 16–17 –ի մոտակայքում։

«Դեպքը տեղի է ունեցել այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-նշել է Փարսյանը։

Նա տեղեկացրել է, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։

Փարսյանն ասել է, որ քարը չի դիպել մեքենային, մեքենան չի վնասվել, բայց ուղևորները վախեցել են։

Կապանի քաղաքապետի խոսքով` այս  ճանապարհահատվածում սա նման առաջին դեպքն է։