Պաշտոնական
Կապանի հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների առկայության լուրը կեղծ է
Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ֆեյսբուքի իր էջում կատարված գրառմամբ։