«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Կարապետ Բադալյան. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի բաղկացուցիչները

Կարապետ Բադալյան. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի բաղկացուցիչները

Հարգելի ընկերներ, 
ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի բաղկացուցիչները հետևյալն են.

Մենք ունենք սահմանադրական օրենք, որի համաձայն ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները: Ընդ որում, որոշում ընդունելու քվորումի համար առնվազն 5 դատավոր պետք է լինի: Այնինչ, այսօր ՍԴ-ում ունենք երկու դատավոր՝ Արման Դիլանյան և Վահե Գրիգորյան, իսկ մյուսները նախկինում ընտրվել են ՍԴ անդամներ, ում օրենքով այլևս որոշում ընդունելու լիազորություն չի վերապահվել:

Հետևաբար, ՍԴ-ն չի կարող իր գործառույթն իրականացնել օբյեկտիվ պատճառներով:

Ինչ վերաբերում է նախկինում ՍԴ ընդունած որոշումներին, ապա իրավական կայունության ու անվտանգության պահպանության անհրաժեշտությունից ելնելով դրանք պետք է շարունակեն գործել:

Նույն սահմանադրական օրենքը նախատեսում է, որ ՍԴ նախագահը պետք է լինի դատավորների թվից: Հրայր Թովմասյանը դատավոր չի ընտրվել ԱԺ կողմից, հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ:

Տվյալ իրավիճակում, երբ ՍԴ երկու դատավորներից մեկը արձակուրդում է, մնացել է միայն Վահե Գրիգորյանը, ով հարկադրված է ստանձնել ու կատարել ՍԴ նախագահի լիազորությունները՝ մինչև օրենքով սահմանված կարգով հարցի լուծումը:

Հիմա հերթը Դատավորների ընդհանուր ժողովինն է, կառավարությանը և Նախագահին՝ ՍԴ դատավորի թեկնածուներ ԱԺ-ին արագ ներկայացնելու և ՍԴ դատավորական կազմը համալրելու համար:

Հարց է առաջանում, թե նման իրավիճակում ի՞նչ պետք է անեն ՍԴ անդամները: Ողջամիտ տարբերակն, ըստ իս, արժանապատիվ հեռանալը կլինի, բայց անդամները հիմա երևի թե շոկի մեջ են, իսկ այդ իրավիճակում դժվար է հավասարակշռված որոշում ընդունելը: Մեկ երկու օր սպասենք, տեսնենք:

Կարապետ Բադալյան