«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը կվերացվի

Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը կվերացվի

«…Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»։

Լևոն Տեր-Պետրոսյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում, դրա համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով տուգանքը։ «Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար», ասվում է․գրառման մեջ:

Նշենք, որ ներկայիս ՀՀ քրեական օրենսգրքով ծանր վիրավորանք հասցնելու համար պատասխանատվության ենթարկելու համար քրեական գործ է հարուցվում 137.1-րդ հոդվածով։

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 28-ին ընդունած բանաձևը կոչ էր անում Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։