Մարտի 1
Կոնկրետ արարքներով կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացարձակապես համաձայն չէ երկրում քաղաքական բանտարկյալների առկայության մասին ձևակերպմանը: «Կոնկրետ արարքներով կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված»,- հավաստել է նա, միաժամանակ հիշեցնելով, որ դատարան է ուղարկվել առանձին վարույթից անջատված մասը, իսկ գործի քննությունը շարունակվում է, համապատասխանաբար՝ կարող են լինել նոր անձինք և նոր որոշումներ: Նրա խոսքով՝ քննության տրամադրության տակ նոր տեղեկություններ կան, այդ թվում՝ սպանվածների վերաբերյալ, բայց տվյալներն առայժմ բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար:
Պարկուճները փոխելու մասով քրեական հետապնդումը շարունակվում է, տեղեկացրել է Դավթյանը։