Պաշտոնական
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 28-ով
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 881 են։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
- Նոր դեպքեր-28
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 881
- Բուժվածներ - 114
- Փաստացի բուժվողներ - 758
- Բացասական թեստեր - 4571
- Մահվան ելքեր - 9
«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: