Պաշտոնական
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Հայկ Մարությանի առնչությամբ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Կայացված որոշումները՝
- 12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
- 12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
- 12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0006 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
- 12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0007 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
- 12.05.2019 – «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու մասին ԿԿՀ որոշում
- 12.09.2019 – Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում
- 12.12.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում: