«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 2008-ի մարտի 1-ին (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 2008-ի մարտի 1-ին (տեսանյութ)

Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 2008-ի մարտի 1-ին, իր առանձնատանը 

(Հատված ասուլիսից )

«...Երկու բան եմ տեսել` մահակներ և էլեկտրաշոկի կայծեր: Ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել, իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի է ունեցել այդ հարձակումը: Տասը-տասնհինգ վայրկյան հետո իմ թևերը ոլորել-իջեցրել են հարթակից: Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության սպաները Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Անմիջապես ինձ շրջապատեցին: Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, հինգ օրինական թիկնապահներ, որոնք այդ նույն ծառայության բաժանմունքն են, նրանք ենթարկվում են Սարկիսովին: Իմ տղաները ինձ պաշտպանեցին: Բայց նրանք շատ էին և ավելի հաղթանդամ, իմ տղաներին մի կողմ մեկուսացրին, իմ մի թևը մտավ ոլորելով Սարկիսովը, մյուս թևս` մեկ ուրիշը, և ինձ իջեցրին հարթակից: Փորձեցին ինձ դուրս հրավիրել հրապարակից: Իմ տղաները ինձ կրկին շրջապատեցին, ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս կգամ ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, և միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: Այդ գործողությունը շատ կարճ տրեց, մի տասը-տասնհինգ րոպե, հրապարակը մաքուր էր:

Հրապարակում մարդ չկար, ամբողջությամբ լցված էր ոստիկաններով, բացի այս ոստիկանները, որոնք գործողությունն էին իրականացրել, հրապարակը կլոր շրջափակված էր այլ ոստիկաններով, մի քանի շարքով: Հետո ես նկատեցի Թումանյաի վրա, փողոցների վրա էլ այդպիսի շարք կար: Սկսեցին ավերել հարթակի դինամիկները, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել: Ես տեսա, որ իրենք էին այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին: Հրապարակ մտնելիս ես գնդապետների, փոխգնդապետների ձեռքին ես տեսա այդ բաները: Ես այնտեղ մնացի մինչև 8.35 երևի, ես երկու ժամ նստեցի, ջուր խմեցի, ծխեցի հանգիստ, ինձ այլևս ոչ ոք չմոտեցավ, իրենք իրենց գործերով էին զբաղված, անցավ ևս որոշ ժամանակ, ինձ նորից Սարկիսովը մոտեցավ, ասաց` պետք է գնաք այստեղից, ասացի, նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա, մի քանի անգամ էլ գնաց-եկավ, գուցե խորհրդակցում էր վերևների հետ, եկան իմ թիկնապահներին շարքով մի կողմ դրեցին, ես մնացի մենակ, նոր ոստիկանական մեքենա էին բերել, ինձ հրավիրեց մեքենա, ես ասացի` չեմ նստի, ասացի` խնդրեմ, ձեռքերս ոլորի տար, այդպես էլ արեց: Նստեցրեց, հասցրին տուն:

Դարպասների մոտ ինձ իջեցրին: Հետո պարզվեց, որ փակել են իմ երկու դարպասները, երբ որ դա իմացա, ես իմ թիկնազորի պետին ուղարկեցի` պարզելու, թե ինչ կարգավիճակով եմ ես այստեղ, արդյոք տնային կալանք է, թե` ոչ, ասացին`ոչ, այդպիսի սանկցիա չկա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու: Երկրորդ, ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու..»: