Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նշենք` Լևոն Տեր–Պետրոսյանի ու Կոպիրկինի նախորդ հանդիպումը կայացել էր այս տարվա մայիսին։
Հիշեցնենք`ՀՀ առաջին նախագահը վերջերս առանձնազրույցներ է ունեցել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի, Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևի հետ: