«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարարի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարարի հետ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

«Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին էլ Տեր-Պետրոսյանին այցելել էր Արցախի նախագահ Հարությունյանը: