«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Զորավար Անդրանիկը՝ երիտասարդներին. «Որպեսզի թշնամիքդ քեզ հարգեն, պատժիր ազգիդ դավաճաններին»

Զորավար Անդրանիկը՝ երիտասարդներին. «Որպեսզի թշնամիքդ քեզ հարգեն, պատժիր ազգիդ դավաճաններին»

«Շատ քչերին է հաջողվել հայրենիք պահպանել, թույլ տալ, որ այդ կտորը մնա մեր պետության սահմաններում. Այդպիսիք են եղել Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը և Նժդեհը...». ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան:

Զորավար Անդրանիկը՝ երիտասարդներին

«Վեր­ջաց­նե­լով այս գր­քոյ­կը, պարտք կը զգամ յայ­տա­րա­րե­լու թէ՝ ես ոչ զի­նու­ո­րա­կան վար­ժա­րա­նի մը ըն­թաց­քը աւ­ար­տած եմ, ոչ ալ մաս­նա­գի­տա­կան ճիւղ մշա­կած. հե­տեւ­ա­բար յաւ­ակ­նու­թիւն չու­նիմ եր­բեք մաս­նա­գի­տա­կան գործ մը ներ­կա­յաց­նե­լու իմ հայ­րեր­նա­կից­նե­րուս։ Կե­ան­քը ինքն է եղած՝ իր փոր­ձա­ռու­թիւ­նով իմ՝ ինչ­պէս նաև իմ շատ մը ըն­կեր­նե­րուս դաս­տի­ա­րա­կը։ Ի հար­կէ, սր­տանց կը փա­փա­քէ­ի, որ օր մը, և այն մօ­տաւ­որ ապա­գա­յին մէջ, գի­տա­պէս, մաս­նա­գի­տա­կան կր­թու­թե­ամբ օժ­տու­ած երի­տա­սարդ­ներ յա­ջոր­դէ­ին մե­զի և աւ­ե­լի յա­ջո­ղու­թե­ամբ, աւ­ե­լի ձեռն­հա­սու­թե­ամբ վա­րէ­ին մար­տա­կան բա­նա­կը։

Սա­կայն, չեմ կր­նար այս առ­թիւ իմ ու­նե­ցած մէկ ճշ­մա­րիտ ցաւս ծած­կեր։ Մո­տաւ­ո­րա­պէս եր­կու տա­րի­է ի վեր ար­տա­սահ­ման կը գտ­նու­իմ և պա­տե­հու­թիւնն ու­նե­ցած եմ մօ­տէն ճանչ­նա­լու ար­տա­սահ­մա­նի այլ և այլ հայ գա­ղութ­նե­րու երի­տա­սար­դու­թիւ­նը։ Թո­ղունք ան­ցե­ա­լը, տաս­նը­հինգ տա­րի­է վեր հա­յու­թե­ան հա­մար ար­դէն զէնքն ու զի­նա­վար­ժու­թիւ­նը դար­ձել է կեն­սա­կան, հար­կադ­րո­ղա­կան անհ­րա­ժեշ­տու­թիւն։ Երկ­րէն դուրս գտ­նու­ող երի­տա­սարդ­նե­րէ ոմանք իրենց աչ­քե­րով տե­սած են թէ՝ ինչ­պէս զօ­րաւ­ո­րին սու­րը արիւ­նով լու­աց Հայ­րե­նի­քը և իր առ­ջեւ խո­նար­հե­ցուց մեր հայ­րե­րը, մեր մայ­րե­րը, քոյ­րե­րը ու ամէնքս։ Չի տես­նող­ներն ալ իրենց ականջ­նե­րով լսե­ցին ու կը լսեն ամէն օր։ Բայց ի՞նչ են ըրած մինչև հի­մա՝ խրա­տու­ե­լու հա­մար կե­ան­քի դա­սե­րէն չի կրկ­նե­լու ան­ցե­ա­լի տխուր սխալ­նե­րը։ Ոչի՜նչ։ Չի տե­սայ եր­կու վայր, ուր տա­սը-ք­սան երի­տա­սարդ­ներ քով-­քո­վի գա­յին և բռ­նու­թե­ան սահ­ման­նե­րեն հե­ռու և ամէն կեր­պով ազատ՝ օտար եր­կիր­նե­րու մէջ մէկ-­մէկ զէնք առ­նէ­ին ձեռ­քեր­նին և զի­նա­վար­ժու­թե­ան հետևէին, չի տե­սայ և ցաւ­ով կ'ը­սեմ ասի­կա։ Հա­պա ի՞ն­չու կը քն­նա­դա­տեն զա­նոնք, որ երկ­րին մէջ ո՛չ զէնք առ­նե­լու մի­ջոց, ո՛չ ալ վար­ժու­ե­լու դիւ­րու­թիւն ու­նին։

Ամէն օր երեւ­ան եկած դէպ­քերն ու անոնց յայտ­նու­թիւ­նը մե­զի բա­ցարձա­կօ­րէն կը սոր­վեց­նեն թէ հա­յը, ըլ­լայ Տաճ­կաս­տան, ըլ­լայ Կով­կաս, Պարս­կաս­տան կամ ու­րիշ տեղ, իր կե­ան­քը պահ­պա­նե­լու մէկ մի­ջոց մը ու­նի, մէկ պաշտ­պան մը, այն ալ զէնքն ու զի­նա­վար­ժու­թիւնն է։ Մարդ ո՛չ հե­րոս, ո՛չ ալ կռու­ող կը ծնի. զէնքն է որ մար­դուն կռու­ե­լու ըն­դու­նա­կու­թիւն կու­տայ և դի­մադ­րու­թե­ան ոգի կը ստեղ­ծէ անոր մէջ։ Անոնք որ կը սպա­սեն՝ թէ մեր նոր սե­րունդ­նե­րը առանց զէն­քի ըն­տե­լա­նա­լու, առանց զի­նա­վար­ժու­թե­ամբ պա­րա­պե­լու վա­ղը կռու­ող­ներ պի­տի դառ­նան, տղա­յա­կան մի­ամ­տու­թիւն­նին է որ կը յայտ­նեն, ու­րիշ ոչինչ։ Այդ կեր­պով՝ եթէ դա­րեր ալ սպա­սենք, նո­րէն երկ­չոտ­ներ, ստ­րուկ­ներ պի­տի մնանք, և նո­րէն մեր կե­անյքն ու պա­տիւ­ը պի­տի ըլ­լան օտա­րի ձեռ­քի խա­ղա­լի­քը։

Ես չեմ որ կը հրաւ­ի­րեմ ձեզ, ար­տա­սահ­մա­նե­ան երի­տա­սարդ­ներ, այլ դժ­բախտ Հայ­րե­նի­քին հողն ու քա­րը իրենց արիւ­նով ներ­կած մեր նա­հա­տակ­ներն ու պաշ­տե­լի հե­րոս­ներն են, որ կոչ կ'ը­նեն ձե­զի զէն­քի, զի­նա­վար­ժու­թե­ան ու վրէժխնդ­րու­թե­ան։

Լսե­ցէք անոնց Ձայ­նը, որ մեր կե­ան­քին Ձայնն է»։

Անդրանիկ Օզանյան (Զորավար Անդրանիկ) ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, մահացել՝ 1927թ. օգոստոսի 31-ին՝ Կալիֆոռնիայի Չիքո քաղաքում:

2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան՝ ամփոփվելով Եռաբլուր զինվորական պանթեոնում։