Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
ՀՀ Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։