«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Եթե Իրանի հետ սահմանը չլիներ, Հայաստան չէր լինի» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Եթե Իրանի հետ սահմանը չլիներ, Հայաստան չէր լինի» (տեսանյութ)

Հայաստան - Իրան դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին

Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության  անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: 31 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է Հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը՝ Իրանը 1992 թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն, ստորագրվել են տասնյակ այլ համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր երկկողմ կապերի ակտիվացման և փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի լուծման «Մեղրիի տարբերակի» մասին. «Եթե Իրանի հետ սահմանը չլիներ, Հայաստան չէր լինի»:

Փետրվարի 2, 2008թ