Քաղաքական
Լևոն Զուրաբյան. «Ծայրից ծայր ախմախություն և ապատեղեկատվություն է»
«Փաստ» թերթը այսօր գրել էր, որ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ըստ թերթի՝ հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ, ներկա է եղել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց.
«Ծայրից ծայր ախմախություն և ապատեղեկատվություն է։ Այդ փաստերից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում։ Ոչ մի հանդիպում էլ չի եղել, մեր վերջին հանդիպումը որ եղել է, եղել է վարչության նիստը, որտեղ Ամուլսարի վերաբերյալ հայտարարություն ենք արել»։