«  Մարտ 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Դիվանագիտություն Փաշինյանավարի (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Դիվանագիտություն Փաշինյանավարի (տեսանյութ)

Միայն Փաշինյանը կարող էր հինգը տարի  տեւած  բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, որի արդյունքում.

  1. ընդուներ պայմանագրի տեքստի վերաբերյալ առանց բացառության Ադրբեջանի բոլոր պահանջները, 
  2. ընթացքում  էթնիկ զտմամբ կորցներ Արցախը, Հայաստանի տարածքի ռազմավարական բարձրունքներն ու ճանապարհները,
  3. միեւնույն է՝ չստանար խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի կողմից, որը շարունակում է.
  4.  պատրաստել պատերազմ Հայաստանի դեմ, 
  5. խոշտանգել մեր գերիներին եւ 
  6. պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն
  7. պահանջել Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարների արտահանձնումը
  8. պահանջել Հայաստանի զինաթափումը 
  9. պահանջել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։

ՈՒ էս «կենսաբանական վթարները» (© Արման Գրիգորյան) ուզում են մեր ամբողջ ժողովրդին համոզեն, որ Ադրբեջանի հետ խաղաղություն են բերում։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան