«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Էս տգետին մի բան պիտի բացատրեմ...

Լևոն Զուրաբյան. Էս տգետին մի բան պիտի բացատրեմ...

Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ  Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որեևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:

Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:

Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:

Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:

Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար:
Լևոն Զուրաբյան