«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Տեր-Պետրոսյանի առաջարկը լակմուսի թուղթ դարձավ (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Տեր-Պետրոսյանի առաջարկը լակմուսի թուղթ դարձավ (տեսանյութ)

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:

Ընտրություններից առաջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը շարունակում է քննարկումները, աշխատանքները, բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ, վերջնական որոշում, սակայն, չունեն, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով ներկա իրավիճակին ՝ Զուրաբյանը նշեց, որ այս աղետաբեր կառավարումը տվել է այն արդյունքները, ինչ հիմա տեսնում ենք։

«Ինքնաթիռ քշել օդում չեն սովորում, սովորում են գետնի վրա, հետո սկսում են վարել: Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է նման արդյունքների: Մենք իսպակես ունենք ոչ համարժեք ղեկավար, որն իր ամբողջ թիմով ընդունակ չի կառավարման: Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկին դեռ պետք է ապացույցներ, ուրեմն դա խնդիր է այդ մարդկանց համար», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Բավականին մեծ զանգված կա, ամեն դեպքում, որ շատ վերլուծությամբ չեն զբաղվում, քաղաքական հաշվարկ չեն անում և, նրա խոսքով, շարունակում են իրենց ձայնը տալ ոչ համարժեք ղեկավարին, որովհետև 2018թ. հեղափոխությունը մեր ժողովրդին փրկեց ճորտատիրական կարգերից, դրա համար բազմաթիվ մարդիկ շնորհակալ են հեղափոխության ղեկավարին.

«Բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ բացի ազատագրման ակտից, մնացած ինչ արել է այդ մարդը, կառավարման հետ կապ չունի: Այո՛, լավ հեղափոխության ղեկավար էր և աղետաբեր պետական կառավարիչ: Պետք է ասենք` Նիկոլ Աղետաբեր», - ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ ինչ-որ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ինչը ներկայացրեց իր վերջին երկու հայտարարությամբ` փորձ էր խնդիրը լուծելու համար համախմբել երկրի բոլոր կարող ուժերին: Առաջարկը շատ պարզ էր` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չպիտի զբաղեցնեին պետական որևէ պաշտոն։

«Եթե խնդիրն այն է, որ շատերը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ իշխանության չգան հանցագործներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա այդ լուծումով նման հեռանկարը դառնում էր անիրականանալի և բացում էր Նիկոլ Փաշինյանին այս ղեկավարությունից հեռացնելու ճանապարհ», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Այդ առաջակից երևաց, նրա խոսքով, թե ով է պատրաստ հանուն հայրենիքի իշխանության իր նկրտումը զոհաբերել և ով պատրաստ չէ:

Զուրաբյանը նշեց, որ Ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են` ոնց կարելի է մոռանալ մարտի 1-ի գործը, գնալ այդ մարդկանց հետ համագործակցել: Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել մարտի 1-ի գործը, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց ու այնպես փակեց, որ այլևս բացել չի լինի: Մենք ասում էինք, որ Սահմանադրական դատարանն այս կազմով կարդարացնի Ռոբերտ Քոչարյանին: Եվ դրա համար արմատական փոփխություններ են պետք, բայց կատարվեցին կիսատ և անհամազոիչ ռեֆորմներ և դրա հետևանքով 8-0 հաշվով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց», - ասաց նա:

Լրագրողը հարց ուղղեց, որ Լևոն Զուրաբյանն այժմ խոսում է Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ լինելու մասին, բայց մի՞թե նրանք դա չէին տեսնում, երբ Փաշինյանը համագործակցում էր ՀԱԿ-ի հետ և չէ՞ին մտածում, որ իշխանության գալու դեպքում նա կարող է վտանգավոր լինել։

Զուրաբյանը պատասխանեց, որ ժողովրդին ոգևորելու, ոգեշնչելու հարցում նա լավ կոմպետենտ է.

«Բայց մենք երբեք նրա համար չենք կանխատեսել, նախատեսել պետական կառավարման որևէ լուրջ դեր: Մենք շատ լավ հասկացել ենք, որ նա իրականում պետական կառավարիչ չէ», - ասաց նա:

Ամբողջական՝ տեսանյութում