Քաղաքական
Լևոն Զուրաբյան. Հո բան չե՞մ բաց թողել...
- Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,
- Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,
- Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,
- Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,
- Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,
- ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,
- արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,
- ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,
- Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,
- ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,
- «իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,
- Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,
- «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,
- հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,
- պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,
- Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,
- Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,
- Հայաստանին միայն պարտություններ և կորուստներ բերած,
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական
- լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,
- հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,
- էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…
(հո բան չե՞մ բաց թողել)


