«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Tert.am. Լևոն Զուրաբյան. Լուծումներ առաջարկող քաղաքական ուժերի դեֆիցիտ կա

Tert.am. Լևոն Զուրաբյան. Լուծումներ առաջարկող քաղաքական ուժերի դեֆիցիտ կա

1997 թ.-ի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Խաղաղություն տարածքների դիմաց ծրագիր գոյություն չունի առնվազն մեր գիտակցության մեջ: Երբեք հայոց դիվանագիտությունը նման պրոյեկտի մեջ չի մտել, չի քննարկել: Ինձ մնում է միայն ամոթանք հայտնել այդ պրոպագանդային, որ այդ միֆը փորձում են փաթաթել հայ ժողովրդին:

1997թ.-ի փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Լավ է, որ Ադրբեջանի լսարանը, վերջապես, դա մեզնից լսեց: Իրականում 97թ.-ի փուլային տարբերակն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի ու Ադրբեջանի հետ որպես իրավահավասար կողմ պետք է ստորագրի վերջնական փաստաթուղթը, և այնտեղ բոլոր ձևակերպումները նշում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Ղարաբաղը ներկայացված է որպես հակամարտության լիիրավ կողմ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ քարոզչությունը միտված էր նրան, որ նսեմացվի հաղթանակը, որը տարել է հայ ժողովուրդը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք:

«Մի ամբողջ արշավ էլ սկսել են, որ գնում ենք փոխզիջումների, խաղաղության: Այդ մարդիկ չեն հասկանում, որ մենք զիջումների, փոխզիջումների մասին ամենաշատը խոսել ենք Քելբաջարի գործողություններից առաջ: Փոխզիջումներ մերժելով քաղաքականություն չեն տանում, ոչ մի արդյունքի չեն հասնում»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ հնչեցրած առաջարկություններին, կուսակցության փոխնախագահն ասաց, որ իրենք դժգոհություն են հայտնում և լուծումներ առաջարկում:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում