Լևոն Զուրաբյան. Մենք հայտնվել ենք շատ վտանգավոր իրավիճակում (տեսանյութ)
Մենք հայտնվել ենք վտանգավոր իրավիճակում, news.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մենք հերթական փակուղու մեջ ենք։ Իրավիճակը շատ ծանր է եւ պահանջում է հմուտ աշխատանք։ Մենք անընդհատ սխալներ ենք թույլ տալիս։ Եթե մենք մտել ենք խաղաղ գործընթացի դարաշրջան, ապա մենք չպետք է 2-3 ամիսը մեկ ռազմական հակամարտություններ վարենք Ադրբեջանի հետ եւ նոր կորուստներ կրենք։ Ուրեմն Փաշինյանի վարած բանակցություններն իմաստ չունեն»,- հավելեց նա։
Առաջին աղետներից մեկը Զուրաբյանը համարում է ընտրություններում պատերազմում պարտված մարդու առաջադրումը, այն դեպքում, երբ նա արդեն կորցրել է լեգիտիմությունը եւ երբեք լեգիտիմ չի լինի։
Փաշինյանի հետ ոչ ոք հաշվի չի նստում, նույն Ալիեւը, գործընկերներն էլ նրա մեջ գործոն չեն տեսնում, որի հետ պետք է հաշվի նստել։
Խաղաղության օրակարգը, որը խոստացել էին իշխանությունները ընտրություններում, նույնպես կեղծ էր։ Կեղծ էր նաեւ այն թեզը, թե Արցախի հարցը լուծվելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Հիմա նրանք վախենում են նույնիսկ արտասանել Արցախ եւ ինքնորոշում արտահայտությունները։
Ամբողջական՝ տեսանյութում: