«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Մենք մեղադրում ենք Փաշինյանին խաղաղ պլանը մերժելու համար»

Factor TV-ի զրուցակիցը Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է.

ԱԺ-ի երեք ուժ համարեցին անհրաժեշտ, որ Նոր տարվա նախաշեմին հանդես գան ծավալուն դիտարկումներով, թե ով է կործանել Արցախը։ Ընդ որում՝ փոխադարձ մեղադրում են իրար, և ես Խոջա Նասրեդինի դերում պիտի ասեմ, որ բոլորդ էլ ճիշտ եք։ Սրանք այն երեք ուժերն են, որ կործանեցին Արցախի ապագան, և ուղիղ համամասնորեն էլ, ըստ իրենց վնաս տվածի էլ ընտրվել են՝ նստած են պառլամենտում։

Մենք մեղադրում ենք Փաշինյանին ոչ թե «հողերը չհանձնելու համար», այլ խաղաղ պլանը մերժելու եւ արդյունքում Շուշին,  Հադրութը, Քելբաջարն ու Լաչինը հանձնելու, հազարավոր կյանքեր եւ ազգային արժանապատվությունը զոհաբերելու համար:
Ամենամեծ աղետը մեր գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ աղետի հիմքերը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում