«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Մեր և փաշինյանական խաղաղության տարբերությունը (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Մեր և փաշինյանական խաղաղության տարբերությունը (տեսանյութ)

ՄԵՐ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք եղել ենք և կանք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտության կողմնակից։ Մենք միշտ ենք համարել, որ մեր երկրի անվտանգությունը մեծապես երաշխավորված կլինի, եթե կարգավորենք  հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Մենք միշտ պատրաստ ենք եղել դրա համար գնալ լուրջ փոխզիջումների։

Բայց տարբերությունը հետևյալն է։ Այն խաղաղությունը, որ Փաշինյանն է պատկերացնում, դա մի «խաղաղություն» է, որում մեր երկրի տերը Ադրբեջանն է դառնում և խառնվում է մեր ներքին գործերի մեջ՝ նպատակ ունենալով լրիվ Հայաստանի ներքին կառավարումը ենթարկեցնել Բաքվի պահանջներին, որը Հայաստանին տանելու է դեպի դանդաղ ոչնչացման:

Սա մեզ համար խաղաղություն չէ, և մենք դա թույլ չենք տա: Մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի լեգիտիմ պահանջները և հաշվի նստել բոլոր իրողությունների հետ, բայց մեր երկրի տերը մե՛նք պիտի մնանք և առնվազն մեր ներքին պրոցեսները հենց մե՛նք կառավարենք:

Փաշինյանը իր 8 տարվա կառավարմամբ ապացուցել է, որ ինքը Հայաստանի պատերազմի, նվաստացման և կորուստների երաշխավորն է: Նա խաղաղության պլան չունի, այլ ունի Ադրբեջանի բոլոր պահանջների անվերապահ կատարման պլան: 

Իսկ մենք ունենք հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման լուրջ պլան՝ ներդաշնակեցնելով աշխարհաքաղաքական խաղացողների շահերը մեր տարածաշրջանում:  Մենք պատրաստ ենք պահպանել Հայաստանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և գնալ փոխզիջումների՝ որպես կարմիր գիծ ունենալով Ադրբեջանի միջամտությունը մեր ներքին գործերին:

Մենք գիտենք, թե ինչ է խաղաղությունը  և թե ոնց է պետք այն ձեռք բերել: Մենք եղել ենք ու կանք Խաղաղության Կուսակցություն:

Ինչքան էլ Փաշինյանը դա փորձի մեզնից գողանալ, միևնույն է չի հաջողվելու: Մենք մեր պատմական անցյալով և մեր ներկայացրած ծրագրերով ենք ապացուցել, որ խաղաղության հասնելու ճանապարհը գիտենք:

Փաշինյանը պատերազմի և կորուստների երաշխավորն է, Հայ Ազգային Կոնգրեսը՝ խաղաղության երաշխավոր և հավերժ Խաղաղության Կուսակցություն։

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկանծու
Լևոն Զորաբյան