«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Պարզ միտք է, բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ...

Լևոն Զուրաբյան. Պարզ միտք է, բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ...

Հայոց Ցեղասպանության համալիրում հավաքված լրագրողները ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերում թուրքական դրոշի այրմանը:

Ասեցի. 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Ստամբուլում էր, նրա դեմ ադրբեջանցիները ցույց էին անում և վառում Հայաստանի դրոշը: Նա այն ժամանակ մի քիչ կատակով արտահայտվել էր. «Հզոր երկիր ենք դառել` մեր դրոշն են վառում»:

Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է: Վառում են ուժեղի դրոշը, որովհետև պատասխանելու այլ միջոց չունեն:

Այս նկատի ունենալով, ասեցի, որ գերադասում եմ, որ թուրքերը կամ ադրբեջանցիները վառեն Հայաստանի դրոշը, ինչպես 1995-ին էր, քան հայերը վառեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը, ինչպես հիմա է:

Պարզ միտք է. գերադասում եմ Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը:

Բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ: Գրեցին, որ ես ասել եմ, թե «գերադասում եմ, որ վառեին Հայաստանի դրոշը»: Այսինքն, իբր մեղադրել եմ Դաշնակցությանը, որ Հայաստանի դրոշը չեն վառել:

Դե ասեք, էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ:

Հայ Ազգային Կոնգրեսի վարչապետի թեկնածու
Լևոն Զուրաբյան