«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյանը՝ գաղտնազերծված փաստաթղթերի և Արցախի շուրջ զարգացումների մասին

Լևոն Զուրաբյանը՝ գաղտնազերծված փաստաթղթերի և Արցախի շուրջ զարգացումների մասին

Վերջերս գաղտնազերծված այս փաստաթղթերը ուղղակի ռումբ են: Զրույցի մեջ բացում եմ որոշ սենսացիոն հանգամանքներ, որոնք լրիվ հաստատվում են գաղտնազերծված փաստաթղթերով։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Եւս երկու բացահայտում մնացին զրույցի շրջանակներից դուրս.

1. Գաղտնազերծված զրույցներից մեկում ամերիկացիները եւ ֆրանսիացիները քննարկում են ղարաբաղցիներին լրացուցիչ զիջումներ անելու հարցը։ Դա ունենում է կարեւոր շարունակություն։ Առաջարկվում է վերջնական պլանում, բացի Լաչինի շրջանից, հայկական վերահսկողության տակ թողնել նաեւ Քելբաջարի շրջանն ամբողջությամբ։ Սա նույնպես մերժվում է Քոչարյանի թիմի կողմից, տապալելով խաղաղ կարգավորումը։

2. Քոչարյանի թիմը տարածում է կեղծ լուրեր, որ Տեր-Պետրոսյանը «հանձնում է» Ղարաբաղը։ Այդ կեղծիքը հերքելու միակ հնարավորությունը փաթեթային պլանի հրապարակումն էր։ Մինսկի խմբի համանախագահները, սակայն, թույլ չեն տալիս դա անել, ինչը եւ օգտագործվում է քոչարյանականների կողմից Տեր-Պետրոսյանի դեմ։

Այս կարեւոր փաստերի բացահայտումը՝ մյուս հարցազրույցներում», նշում է Զուրաբյանը:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների, այլև միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջների մասին:

Տեսանյութում՝ «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ». Լևոն Զուրաբյանը՝ Արցախի շուրջ զարգացումների մասին: