Լևոն Զուրաբյանը՝ Իրան այցի և այնտեղ տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների վերաբերյալ (տեսանյութ)
Իմ հոգու պարտքը համարեցի գնալ ու մասնակցել եղբայրական ժողովրդի առաջնորդի հիշատակի միջոցառմանը։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել Իրանի պաշտոնական շրջանակների և հոգևորականության հետ։Իրանական պետական, փորձագիտական շրջանակները մեզ բացահայտ ներկայացնում էին իրենց մտահոգությունները և մոտեցումները։ Այս կազմակերպված այցը գնահատում եմ հետաքրքիր ազդանշան. Իրանի պետական շրջանակներում ցանկանում են բացվել ՀՀ-ի նկատմամբ և ավելի մեծ դերակատարություն ունենալ հայ֊իրանական հարաբերությունների հարցում:
«Հանդիպել ենք նաև այսօրվա հոգևոր առաջնորդի աներոջ՝ Ղոլամալի Հադդադ Ադելի հետ։ Նա նախկինում եղել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Հնչեցին նաև գնահատականներ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ և դրա հնարավոր զարգացումների։ Բավականին բաց պարոն Ադելն ասաց, որ խորհուրդ չի տալիս Հայաստանին գնալ այդ կարգավորումներին։ Իրանի մյուս հարևան երկրների օրինակը բերելով՝ նշեց, որ եթե ինչ-որ բան դուրս է գալիս Իրանի շահերի դեմ, կարող են լինել համապատասխան հետևանքներ», տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը:
Ամբողջական՝ տեսանյութում.


