«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«Le Monde». Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ

«Le Monde». Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում ստեղծված իրավիճակի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին։ Panorama.am–ը ներկայացրել է ֆրանսիական պարբերականի հոդվածի թարգմանությունը:

Թերթում նշված է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է ենթարկվում քննադատության, բնակչության մեծ մասը նրան է մեղադրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր վերաբերմունքի համար, որտեղ երկիրը ծնկի եկավ Ադրբեջանի առջև:

«Բավական է պարզապես ասել նրա անունը, որպեսզի տեսնեք, թե մարդիկ ինչպես են խոժոռվում: «Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, ես նյարդայնանում եմ», - զգուշացնում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես գրեթե ցանկանում եմ հեղաշրջում լինի, որ նա հեռանա», - խոստովանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ», - հառաչում է երրորդը։

Ըստ «Le Monde»-ի` երեկ «թավշյա հեղափոխության» հերոս, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը, նախկին համախոհների ու համակիրների կարծիքով, այսօր դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ:

«Բնակչությունը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմը ստորագրելու համար, զգալի տարածքային կորուստների, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորների համար, որոնց մեծ մասը երիտասարդներ են»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ պատերազմի ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են պատերազմի դաշտում կորած իրենց սիրելիների մասին լուրերին, 74 բանտարկյալներ շարունակում են մնալ Բաքվի ձեռքում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հազարավոր բնակիչներ տարհանվել են իրենց տներից, մինչ տնտեսական ճգնաժամը հարվածում է երկրին:

«Ապշած, զզված երեք միլիոն հայերը փորձում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցին այստեղ»,- նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր` հաղթանակը մոտ է, և մարդիկ շատ ուշ հասկացան, որ հաղթական ելույթները կապ չունեին մարտական գործողությունների իրականության հետ:Արդյունքում երկրում տարածվում է «Նիկոլը դավաճան է և պետք է գնա» ուղերձը:

Թերթն անդրադարձել է նաև արտահերթ ընտրություններին՝ փաստելով, որ Փաշինյանը դրանցում ակնկալում է իր աջակիցների օգնությունը, որն, ըստ հեղինակի, այժմ բնակչության ընդամենը մոտ 20%-ն է։