Պաշտոնական
Լիլիա Շուշանյանը՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ:
Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում:
Շուշանյանը 2014 թվականից առ այսօր աշխատում է կառավարությունում.
- 2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար
- 2015-2016թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ
- 2016-2017թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու
- 2017թ․ հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)
- 2017թ․ հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար
- 2018 հունվարից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար: