Աշխարհ
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն Արցախի թեմայով խորհրդակցություն կանցկացնի
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարցման` երկուշաբթի կքննարկի Լերնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։
«Արցախի շուրջ փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի, ժամը 15.00-ին», – նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` քննարկումները պահանջել են անցկացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։