Մամեդյարով. ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում
ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել Վաշինգթոնում: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։
«Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում, Ռուսաստանի հետ համատեղ, կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ:
Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգթոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում, որին մասնակցեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին Լավրովը հայտարարեց, որ կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները այս անգամ չեն մնա թղթի վրա: