«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Մամիկոն Կանոյան. Սա այն դեպքն է, երբ պատմության դատավճիռը արդեն գրված է

Մամիկոն Կանոյան. Սա այն դեպքն է, երբ պատմության դատավճիռը արդեն գրված է

Պատմությունը միշտ ամեն ինչ իր տեղը դնում է, և որքան էլ ցանկացած իշխանություն փորձի իր համար հարմար իրականություն ստեղծել, ժամանակի ընթացքում մնում է միայն իրական պատկերը։ Այդ պատկերով «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի պատմության մեջ կմնա որպես այն իշխանությունը, որի օրոք երկիրը անցավ ծանր կորուստների, խորքային ճգնաժամերի և պետականության թուլացման փուլով։

Այս իշխանության տարիներին կորցվեցին տարածքներ, արժեզրկվեցին երկար տարիների պայքարի արդյունքները, խաթարվեց անվտանգության համակարգը և զգալիորեն թուլացավ պետության սուբյեկտայնությունը։ Միաժամանակ այդ ամենի համար պատասխանատվությունը հետևողականորեն փորձ արվեց տեղափոխել այլոց վրա՝ խուսափելով սեփական սխալների ընդունումից և դրանցից հետևություններ անելուց։

Նրանք իշխանության եկան ուժի, արժանապատվության և ապագայի խոստումներով, սակայն իրականում թողեցին թուլացած պետություն, հասարակության մեջ խորացած բաժանումներ և վաղվա նկատմամբ աճող անվստահություն։

Ամենավտանգավոր հետևանքներից մեկը դարձավ այն, որ քաղաքական մշակույթում գրեթե նորմա դարձավ պատասխանատվության բացակայությունը և պարտությունների համար արդարացումներ գտնելը։

Պատմությունը չի հիշում բացատրությունները, այն հիշում է միայն այն, ինչ մնացել է դրանց հետո։ Եվ հենց այդով է ձևավորվելու այս իշխանության տեղը Հայաստանի պատմության մեջ՝ որպես ժամանակաշրջան, որը կգնահատվի ոչ թե խոսքերով, այլ իրական կորուստներով և դրանց հետևանքներով։

Սա այն դեպքն է, երբ պատմության դատավճիռը արդեն գրված է։ Մնացել է միայն, որ բոլորը վերջապես կարդան։

Մամիկոն Կանոյան
ՀԱԿ վարչության անդամ