Հայաստան
Մանրամասներ դպրոցականներ փոխադրող ավտոբուսի վթարից (տեսանյութ)
Կապանի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ 13 պացիենտն, որոնք տուժել են մարտի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով։
24 տուժողից 13-ը շարունակում են մնալ հիվանդանոցում։
Լրագրողների հետ ճեպազրույցում Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշում է. «13 հոգի ենք ընդունել՝ 6 մեծահասակ, 9 երեխա, մեկը տեղափոխվել է Երևան, մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մնացածը՝ բաժանմունքներում։ Երեխաներից մեկի մոտ ազդրի կոտրվածք, մյուսների մոտ սալջարդ է»։
Հիշեցնենք, մարտի 10-ին ժամը 14.30-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ճանապարհին վթարի է ենթարկվել Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսը, որի հետևանքով մեկ ուսուցչուհի հիվանդանոցում մահացել է։
Ավելին՝ Սյունիք հ/ը տեսանյութում: