Մարիա Զախարովա. Գնդակը Երևանի կիսադաշտում է
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությամբ: Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան։
Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»,–ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ գնդակը Երևանի կիսադաշտում է։