Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին:
Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս որոշումը այսօր դատարանում վիճարկում էր նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը:
Պաշտպանն ասաց, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հունիսի 4-ին կասկածանքով ձերբակալված 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ ութից տասնհինգ տարի ժամկետով)