Մարտի 1
Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին փորձել են կաշառել (տեսանյութ)
Մարտի 1-ի գործը իր քաղաքական և իրավական բոլոր բարդություններով հանդերձ նախևառաջ ծանր հիշողություն է կորսված կյանքերի, խեղված ճակատագրերի մասին: Հենց այս իրողությամբ այսօր դժվար է պատկերացնել քարոզչական մանիպուլյացիաներով ու սպառնալիքներով, անձնական, երբեմն կեղտոտ հաշվենկատությամբ ուղեկցվող դատավարություն, որին մասնակցում է նաև զավակին կորցրած ծնողը կամ Մարտի 1-ի սպանդից հրաշքով փրկվածը:
«Առաջին լրատվական»-ը հրավիրել է մարդկանց, ում հանրությունը ճանաչում է հենց Մարտի 1-ի չբացահայտված գործով. նրանք են՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը և Մարտի 1-ի դեպքերից տուժած Անդրանիկ Հարությունյանը: