«Մաթևոսյան կենտրոն»-ի շինարարությունն անժամկետ դադարեցված է
«...Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես...»
Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ ավարտվել են, բայց շենքը փաստացի կիսատ է: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չկառուցվեց: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից հետո այն այդպես էլ չշարունակվեց:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հարցը ներկայացրել են ՀՀ կառավարություն եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտե` առաջարկելով, հնարավորության դեպքում, կենտրոնի վերանորոգման հարցը ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:
Նշում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ եւս բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը: Սակայն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով այն չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում:
«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է «Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ի խնդրին, եւ, ըստ մեզ տրամադրված պատասխանների, այն պետք է ավարտվեր 2018 թվականի վերջին, սակայն այսօր պարզվում է, որ անգամ 2019 թվականի բյուջեով նախատեսված չէ շենքի շինարարության ավարտը: Մեկ միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքի շինարարությունն անժամկետ դադարեցված է եւ այն անտեր է:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում