«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Մայր Տաճարում տարեմուտի Սուրբ պատարագ է մատուցվում. «Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց եկեղեցու շուրջ» (ուղիղ)

Մայր Տաճարում տարեմուտի Սուրբ պատարագ է մատուցվում. «Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց եկեղեցու շուրջ» (ուղիղ)

Ծայրագույն վարդապետ Բաղումյանի առաջնորդությամբ Մայր Տաճարում տարեմուտի Սուրբ պատարագ է մատուցվում:

«Տարին փակում ենք, երբ մեր եկեղեցու չորս Սրբազանները բանտարկված են, բազմաթիվ եկեղեցականների վրա քրգործեր կան հարուցված՝ մեղադրյալի կամ վկայի կարգավիճակով։ Ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից։ Այս ճգնաժամը չակերտավոր մի նոր հնարավորություն է՝ առավել զորացած դուրս գալու այս պայքարից»,- իր խոսքում ասաց Հայր Զաքարիան։ «Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց եկեղեցու շուրջ»:

Նշենք, որ Մայր Աթոռում մատուցվող Սուրբ պատարագին մասնակցում են նաև Հայ Ազգային Կոնգրեսի անդամներն ու համակիրները:

Հիշեցնենք՝ ըստ Աստվածաշնչի՝ Ս.Պատարագը խանգարողը իրեն դնում է Աստծո դատաստանի տակ, զրկվում է հոգևոր խաղաղությունից և պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր գայթակղված հոգու համար։ Խռովարարի աղոթքը լսելի չէ Աստծո համար, նա գալու է եկեղեցի իր դատապարտությունը ստանալու համար: Եկեղեցական իրավունքի տեսանկյունից՝ Պատարագը խանգարելը համարվում է ապստամբություն Աստծո դեմ։

Պատարագին մասնակցում է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը