«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցավ թշնամուն, խաչքարը փրկվեց
Մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից հետո, թշնամու վերահսկողության տակ անցավ նաև «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը, որը գտնվում էր Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին։
2023 թ. ապրիլին, երբ արդեն Լաչինի միջանցքի նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես կգործարկվի, գործող երթուղու մնացյալ հատվածը նույնպես կանցնի Ադրբեջանի տիրապետության ներք: Ադրբեջանին կանցնի նաև այս հուշակոթողը, որը խորհրդանշում է Մեծ եւ Փոքր Սյունիքների միասնությունը:
2007-ին կառուցված հուշակոթողը նաեւ Արցախյան առաջին պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակը երիցս հավերժացնելուն միտված քայլ էր:
«Սյունյաց երկիրը» նշել էր, որ իշխանությունները միջոցներ չձեռնարկեցին հուշակոթողը փրկելու համար, թեև վտանգի մասին բարձրաձայնել էին դեռևս 2022 թ․ հոկտեմբերին։
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ կարողացավ կազմակերպել և հանել Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին կանգնեցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողի մոտ գտնվող խաչքարը», գրում է «Սյունյաց երկիրը»: