Պաշտոնական
Մեկնարկել է Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա
Այսօրվանից մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա:
Փաշինյանը ելույթ է ունենալու Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանելու է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին, վարչապետին ընդունելու է Քյոլնի քաղաքապետը, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի շուրջ 600 ներկայացուցիչների հետ, Գերմանիայում բնակվող հայերը վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:
Վաղը Բեռլինում տեղի կունենան պաշտոնական հանդիպումները. իր նստավայրում Հայաստանի վարչապետին ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկու երկրների ղեկավարները ճաշի սեղանի շուրջ քննարկում կանցկացնեն, բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես են գալու մամուլի ասուլիսով: